Միջոցառմանը մնացել է
Միջոցառման մասին
«THE LUXE EXPO 2025»-ը ամենամյա ժամանցային ցուցահանդես է, որն անցկացվում է «The Alexander» հյուրանոցում։ Միջոցառման ընթացքում ներկայացվելու են 27 լյուքս և պրեմիում դասի բրենդեր, հյուրերը հնարավորություն են ստանալու ծանոթանալու հայաստանյան լավագույն բրենդերին, գնումներ կատարելու, ներկա գտնվելու ինքնատիպ շոու ծրագրի և մի շարք այլ անակնկալների։
“The Luxe Expo 2025”
Գործընկերներ
«The Luxe Expo» բացառիկ ցուցահանդեսին ներկայանալու են 27 լյուքս և պրեմիում դասի բրենդեր, ովքեր ստանալու են մի շարք հնարավորություններ՝ բրենդի ցուցադրություն, պրեզենտացիա և վաճառք, թիրախավորված լսարան՝ 3000 + այցելուներ, համատեղ մարքեթինգային արշավներ սոցիալական ցանցերում, լուսաբանում բլոգերների, ինֆլուենսերների, լրատվական ծառայությունների միջոցով թե՛ միջոցառումից առաջ և թե՛ հետո, խաղարկություն, հագեցած ժամանցային-երաժշտական ծրագրեր, նոր բիզնես գործընկերների ձեռքբերում և շատ ավելին։
Հատուկ հյուրեր
«The Luxe Expo 2025»-ին մուտքը բաց է լինելու բոլոր ցանկացողների համար։ Ներկա են լինելու 3000 և ավելի այցելուներ, ովքեր հնարավորություն կունենան ներկա գտնվելու ինքնատիպ շոու ծրագրի, ծանոթանալու հայաստանյան լավագույն լյուքս և պրեմիում դասի բրենդերին և գնումներ կատարելու։
Ներկա են լինելու նաև հատուկ հյուրեր՝ հայտնի բլոգերներ, ինֆլուենսերներ, դերասաններ, երգիչներ, գործարարներ, խոշոր ընկերությունների աշխատակիցներ, դեսպաններ, պատգամավորներ և այլք։
The Luxe Expo 2023
«The Luxe Expo» բացառիկ ցուցահանդեսը իրականացավ առաջին անգամ 2023 թվականի ապրիլի 28,29,30-ին՝ «The Alexander» հյուրանոցում՝ ներառելով միջոցառումների սրահը և Cigar Lounge սրահը, որտեղ տեղի ունեցավ հատուկ հուրերի համար նախատեսված «The Longest Ash» միջոցառումը։
Միջոցառմանը մասնակցեցին 20 լյուքս և պրեմիում դասի բրենդներ ՝ հնարավորություն ունենալով ներկայացնել իրենց ծառայությունը կամ ապրանքատեսակը։ Յուրաքաչյուր օր ցուցահանդեսին այցելեց 400+ մասնակից ՝ բացառապես հրավիրատոմսերով։
Գնումներ կատարած այցելուները հնարավորություն ունեցան մասնակցելու խաղարկությանը, որտեղ խաղարկվում էր Նավով կռուիզ դեպի Իտալիա, Իսպանիա և Ֆրանսիա։
Գործընկերներ
Ոլորտներ
- Զարդեր
- Օծանելիքներ
- Գեղեցկություն և խնամք
- Տուրիստական ընկերություններ
- Բանկեր
- Էլիտար կառուցապատող ընկերություններ
- Բրենդային հագուստ
- Ժամանցային խաղեր
- Ոգելից խմիչքներ
- Եվ ավելին
Տաղավարներ
The Alexander a Luxury Collection Hotel




